Վերջին լուրեր

Գրանցվեք, որպեսզի ստանաք մեր նորությունները, հավաքների մասին տեղեկատվությունը և այլ նյութեր


Հարցազրույցներ

Երեք պատճառ՝ ոչ ասելու փոփոխություններին

Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է մեկ նպատակով՝ որպեսզի կարողանա վերարտադրել իր իսկ իշխանությունը: Գործող սահմանադրության 50-րդ հոդվածն արգելում է Սարգսյանին առաջադրվել երրորդ անգամ, այդ իսկ պատճառով նա նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները, որպեսզի կարողանա մնալ իշխանության մեջ: Սարգսյանը փորձում է սահմանադրակարգի հիմքերը խարխլելով՝ նոր սահմանադրություն անցկացնել, որպեսզի կարողանա անվեջ իշխանություն ունենալ: Փաստացի մի ամբողջ սահմանադրություն է փոխվում մեկ մարդու համար: Այդ իսկ պատճառով պետք է միանշանակ «ո՛չ» ասել մեկ մարդու իշխանությանը ծառայող սահմանադրությանը:

Սահմանադրական փոփոխությունների անցկացման դեպքում Հայաստանում կշարունակվեն Սերժ Սարգսյանի կառավարման տարիների բացասական երևույթները և մթնոլորտն ավելի կգաղջանա: Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը մեծ անկում է գրանցել: Աղքատների թիվը 26%-ից հասել է 36%-ի: 2008-2014թթ. Հայաստանից արտագաղթել է 250 հազար քաղաքացի: Սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը շարունակելու է կառավարել Հայաստանը, ինչը նշանակում է, որ տնտեսությունը շարունակելու է անկում ապրել, արտագաղթողների և աղքատների թիվն աճելու է: Սարգսյանի կառավարման տարիներին թուլացել է Հայաստանի անվտանգության համակարգը, ինչի մասին վկայում է սահմանի լարվածության և հայկական կողմի զոհերի թվի աճը: 

Սահմանադրական փոփոխությունների տապալման դեպքում կփակվի Սերժ Սարգսյանի վերարտադրության ճանապարհը: Սահմանադրական փոփոխությունների տապալման դեպքում հնարավորություն է ստեղծվում Հայաստանում էական փոփոխությունների հասնել: Կբացվի հնարավորությունների պատուհան՝ երկիրը զարգացման ուղու վրա դնելու համար: Այսպիսով՝ «ո՛չ» ասելով սահմանադրական փոփոխություններին՝ «ո՛չ» ենք ասում կոռուպցիային, «ո՛չ» ենք ասում թալանին, «ո՛չ» ենք ասում բռնություններին և ապօրինությանը, միևնույն ժամանակ «այո՛» ենք ասում բարեկեցությանը, «այո՛» ենք ասում դրական փոփոխություններին, «այո՛» ենք ասում ժողովրդավարությանը և իրավունքներին: 

Vox populi

marine
Ես դեմ եմ փոփոխություններին, որովհետև Հայաստանը երբեք այլևս չի ունենա նախագահ, որը կկարողանար էական բան փոխել երկրում։ Փոխարենը կմնա Սերժ Սարգսյանը՝ դուրս գալով Բաղրամյան 26-ից, բայց շարունակելով իշխել Հանրապետական կուսակցության միջոցով՝ դառնալով հայկական Բրեժնև։
Մարինե Պետրոսյան
Հրապարակախոս
nedolya
Դեմ եմ երկու պատճառով. նախ` սահմանադրական կարգը խախտող, ոչ լեգիտիմ իշխանությունը պետք է հեռացվի, այլ ոչ թե սահմանադրություն փոխի՝ այն իրեն հարմարեցնելով, երկրորդը՝ իշխանությունը դրանով ձգտում է պարզապես վարկաբեկել սահմանադրությունը, այն դարձնել կասկածելի, ոչ վստահելի:
Արա Նեդոլյան
Թատերագետ
kolya
Առաջարկվող Սահմանադրության ընդունման դեպքում Հայաստանը վերածվելու է մեկ կուսակցության պետության, որտեղ այլընտրանքը ստեղծվելու է միայն այլակարծությունը ձևականորեն ապահովելու համար: Մեկ կուսակցական պետության մեջ ես ծնվել եմ, և չեմ ուզում կյանքս շարունակել նման պետությունում, ուստի «ո՛չ» եմ ասում առաջարկվող Սահմանադրությանը:
Նիկոլայ Բաղդասարյան
Փաստաբան
pask
Ես սահմանադրության փոփոխության նախագիծը չեմ կարդացել։ Ու չեմ էլ ուզում կարդալ։ «Ո՛չ» եմ ասում, որովհետև սահմանադրական փոփոխություն (բարեփոխո՞ւմ) է առաջարկում մի իշխանություն,       որը հաստատվել է տասն անմեղ մարդու արյան գնով։ Մարտի 1-ի համար ոչ ոք պատասխան չի տվել, ինչի՞ մասին է խոսքը։
Տիգրան Պասկևիչյան
Գրող, հրապարակախոս
saq
Այս փոփոխության անհրաժեշտության և քաղաքական կոնսենսուսի բացակայության պարագայում գործընթացը մեզ պարտադրված է: Գագիկ Հարությունյանի նշանակումը նախագիծը մշակող հանձնաժողովի նախագահ իշխանության տարանջատման սկզբունքի խախտում է եղել: Գործընթացն ամբողջությամբ հակաժողովրդավարական է: 
Արթուր Սաքունց
Իրավապաշտպան
alumyan
Ես, որպես փաստաբան և իրավապաշտպան, կարող եմ ասել և միանշանակ հիմնավորել, որ նախագծով մարդու իրավունքների և ազատությունների զգալի կրճատում է նախատեսված: Այն կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Դա ինձ համար բավարար է՝ սահմանադրական փոփոխությանը դեմ քվեարկելու համար:
Հայկ Ալումյան
Իրավապաշտպան, փաստաբան

Հաղորդագրություններ