«Չե՛ք անցկացնի»-ն նախաձեռնում է «Ո՛չ»-ի ճակատի համաժողով

npՍույն թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է «Ո՛չ»-ի  ճակատի համաժողով, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնկան ճակատի ձևավորումը: Համաժողովը բաց է բոլորի համար: 

Համաժողովին մասնակցելու են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ընդունվելու է «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը: