Բերման են ենթարկվել «Չե՛ք անցկացնի» շարժման չորս մասնակիցներ


grafԳիշերը՝ ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել «Չե՛ք անցկացնի» շարժման չորս մասնակիցներ՝ nopasaran.am կայքի խմբագիր Արթուր Մինասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը և Հայկ Ավետիքյանը, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել: Նրանք բերման են ենթարկվել հոկտեմբերի 2-ի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին իրազեկելու համար:

«Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները կոչ են անում բոլորին այսօր՝ ժամը 19:00-ին, գալ Մաշտոցի պուրակ, որտեղից միասին կշարունակենք տղաների սկսած իրազեկման ակցիան: