Գրաֆիտի անելու համար բերման է ենթարկվել «Չեք անցկացնի»-ի համակիր Վարդան Հարությունյանը

Մաշտ12003977_877816798933846_1669693781908708655_nոցի պուրակից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին է քիչ առաջ բերման ենթարկվել «Չե՛ք անցկացնի» շարժման մասնակից Վարդան Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը Մաշտոցի պուրակի տարածքում փորձել է իրացնել իր հայացքներն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքը՝ «Ոչ» գրությամբ գրաֆիտի պատկերելով հանրային սեփականություն հանդիսացող վայրում, ինչը խոչընդոտվել է իրավապահների կողմից:

Նշենք, որ «Չե՛ք անցկացնի» շարժման ևս չորս անդամ՝ Հրայր Մանուկյանը, nopasaran.am կայքի խմբագիր Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանն ու Հայկ Ավետիքյանը գիշերը նույնպես բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ «Ո՛չ» գրությամբ գրաֆիտի պատկերելու պատճառով: Չորս քաղաքացիները մի քանի ժամ անց ազատ էին արձակվել, այնուամենայնիվ բերման ենթարկելու պահին և ոստիկանության Կենտրոնականի բաժնում խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մի շարք դրույթներ:

Զանգվածային լրատվության միջոցներին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին առաջարկում ենք ուշադրությունը սևեռել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների վրա:

Հիշեցնենք նաև, որ «Չե՛ք անցկացնի»-ն հոմտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք, որի ժամանակ ելույթ են ունենալու նաև սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական միավորների ներկայացուցիչները: