Ցանկանում են Հայաստանը սահմանադրորեն դարձնել Հայաստանի Հանրապետական կուսակցության Հայաստան. Վահե Գևորգյան

Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին, որովհետև այդ նախաձեռնությունը ժողովրդից չի դուրս եկել, այլ հերթական անգամ արվել է մի քայլ՝ Հանրապետական կուսակցության շահերից ելնելով:

Վահե Գևորգյան, ակտիվ քաղաքացի
Վահե Գևորգյան, ակտիվ քաղաքացի

Ժողովուրդն անգամ տեղյակ չէ այդ փոփոխություններից, ոչ էլ կարդացել է դրանց մասին, ու իշխանություններն այնպես են «դաստիարակել» ժողովրդին, որ մարդիկ ոչ էլ ցանկություն ունեն կարդալու: Պարզ է, թե ինչու են ցանկանում կատարել այդ փոփոխություները. ցանկանում են Հայաստանը սահմանադրորեն դարձնել Հայաստանի Հանրապետական կուսակցության Հայաստան: 

Իսկ եթե ժողովուրդն իսկապես  ցանկանար սահմանադրական փոփոխություններ, հանրաքվե անցկացվեր ու  արդար ընտրությունների արդյունքում անցներ անգամ «այո»-ն, ապա ես այդտեղ խնդիր չէի տեսնի: Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ իբր սահմանդրական փոփոխությունների անցկացման դեպքում ինքն այլևս նախագահ չի դառնա, ապա դա ոչինչ չի նշանակում. ի՞նչ տարբերություն, թե ինչ անուն ենք տալիս մարդկանց պաշտոններին, եթե դարձյալ ամեն ինչ իրենց ձեռքում է լինելու