Եթե փոփոխություններն անցնեն, կլինեն կտրուկ ցնցումներ, կխախտվի սոցիալական համերաշխությունը, կթուլացվի պետականությունը. Արմինե Առաքելյան

«Այս փոփոխությունները սահմանափակում են մարդու, քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև թուլացնում են քաղաքացիական հանրությանը՝ գերակշիռ կերպով կրճատելով պետության պարտավորություններն ու պարտականությունները մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Հայաստանում վերջին ութ տարվա ընթացքում մարդիկ, քաղաքացիներ և քաղաքացիական հանրությունն իր պայքարը խարսխել է սահմանադրականության գաղափարի վրա: Նրանք սահմանադրությունը համարել են որպես հանրային պայմանագիր, իբրև միջոց և հնարավորություն, որը թույլ է տալիս մի կողմից՝ իրենց իրավունքները նվաճել և վերականգնել, մյուս կողմից՝ հանրային կառավարողներին զսպել և հաշվետվության կանչել: Այս փոփոխությունների լեգիտիմացումով և կիրառմամբ քաղաքացիական հանրությունը պարտավոր է լինելու դիմել արտասահմանադրական պայքարի միջոցների…»,- :Բուն TV-ի եթերում նշում է ՄԻԺԻ-ի հիմնադիր Արմինե Առաքելյանը: