Սահմանադրական փոփոխությունների գործընթացը տանում է դեպի այս իշխանության վերարտադրություն. Լալա Մնացականյան

Ես սահմանադրական փոփոխությունների հարցում հակված եմ լսել գիտակ մարդկանց, որոնց հավատում եմ: Այդ գիտակ մարդկանց լսելով՝ ես հասկանում եմ, որ  սահմանադրական փոփոխությունների գործընթացը տանում է դեպի վերարտադրություն: 

Լալա Մնացականյան, դերասան
Լալա Մնացականյան, դերասան

Ճիշտ է, սահմանադրական փոփոխությունները մշակած հանձնաժողովն էլ փորձում է քաղաքացուն հավատացնել, որ այդ փոփոխությունները  նրա օգտին են, բայց քանի որ այդ հանձնաժողովն իշխանամետ է, չի անի մի բան, որն ի վնաս իշխանության կլինի: Դա է պատճառը, որ հասարակ քաղաքացին ավելի շատ  հակված է լսել ընդդիմությանը: 

Պետք է լսել երկու կողմերին էլ, հասկանալ, թե որ կողմն է առավել շահագրգռված, որ «իր համար լավ լինի», ու այդ կողմին քվե չտալ: