Սահմանադրական փոփոխությունների նախագծում ինձ անհանգստացնում է Սերժ Սարգսյանը. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական փոփոխությունների նախագծում ինձ անհանգստացնում է Սերժ Սարգսյանը:  «Ո՛չ» Սերժ Սարգսյանին, «ո՛չ» նրա վերարտադրվելուն, «ո՛չ» նրա ցանկացած բարեփոխում կոչվածին: Այն, ինչն ինքը փորձել է բարեփոխել, դեպի ավելի վատն է գնացել: Ես նրան չեմ հավատում. դժվար թե Հայաստանում լինի գոնե մեկ բանական մարդ, ով իրեն հավատում է: Ցանկացած քաղաքացու համար, որ կտեսնի, թե «այո»-ն ով է քարոզում, արդեն բավական է՝ այս փոփոխություններին դեմ լինելու: 

Դավիթ Հարությունյան, ակտիվիստ
Դավիթ Հարությունյան, ակտիվիստ

Չեմ հասկանում, թե ինչու են այդ երիտհանրապետականները կպել այդ «այո»-ին, թե ինչու են այդքան ուզում, որ Լիսկան մնա իր պաշտոնին, չեմ հասկանում, թե ինչու են նրանք իրենց երիտասարդի կարիերան թողած՝ Մարտի մեկի պատասխանատվությունը վերցնում իրենց վրա: Իրենք, փաստորեն, ցանկանում են, որ Շմայսը շարունակի ղեկավարել, Լիսկան 50 տարի Գորիսի մարզպետ մնա. չէ՞ որ հայտարարել է, որ հանրապետականը դեռ մի 50 տարի իշխանության է մնալու: 

Իսկ եթե Հանրապետականն իսկապես խաղաղ իշխանափոխություն է ցանկացնում, ինչպես քարոզում է, թող Մարտի մեկ չաներ: Եկան, Ազատության հրապարակում բոլորին ծեծեցին, գնդակահարեցին, հետո էլ ասում են՝ գիտե՞ք, մենք ուզում ենք, որ ձեզ համար այս անգամ լավ լինի…