Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է 446 տեղեկատվություն, հարուցվել է 10 քրգործ

9137745892_bigՍահմանադրական հանրաքվեի կապակցությամբ ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերի 9-ի դրությամբ ուսումնասիրել է 446 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ներիև ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

«Դրանցից 420-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։ 16 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 10 դեպքով հարուցվել է քրեական գործ»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը: