Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացավ 31-ով

3Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքում այսօր` դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ 7/07 ընտրատեղամասի՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ձայների վերահաշվարկ: Այն կատարվում էր Հանրապետական կուսակցության վստահված անձ Կարապետ Աղամալյանի բողոքով:

2

Նշենք, որ ընտրատեղամասում մոտ կրկնակի առավելությամբ հաղթանակ էր տարել «ոչ»-ը՝ 503 ձայն, «այո»՝ 224 ձայն և անվավեր՝ 15:

4

Վերահաշվարկի արդյունքում զգալիորեն ավելացավ անվավեր քվեաթերթիկների թիվը՝ դառնալով 46: «Այո» և «ոչ» քվեաթերթիկների թվերը դարձան համապատասխանաբար՝ 212 և 487:

1