Առաջիկայում հանցագործության մասին 100 հաղորդագրություն ենք ներկայացնելու. Լևոն Զուրաբյան

1922657_975464989203636_129200139_n

ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ստորագրեց և ուղարկեց ՀՀ Գլխավոր դատախազին:

«Հաղորդումը կապված է նոր բացահայտված, մինչ այժմ երբեւէ չարձանագրված մի ընտրակեղծիքի հետ»,- ասաց Լևոն Զուրաբյան՝ մանրամասնելով, որ խոսքը կեղծված արձանագրությունների մասին է:

«Մեր վստահված անձինք քվեարկության ավարտից և քվեները հաշվելուց հետո ստացել են կոնկրետ փաստաթուղթ՝ արձանագրություն, որի վրա առկա են նախագահի, քարտուղարների, վստահված անձանց ստորագրությունները, բայց հետո համեմատելով մեր ունեցած տվյալները ԿԸՀ-ի արդյունքների հետ՝ ի հայտ են գալիս աղաղակող տարբերություններ»,- ասաց Զուրաբյանն ու ներկայացրեց Կոնգրեսի 5 ընտրատեղամասերի՝վստահված անձանց ունեցած արձանագրությունների և ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական տվյալների միջև տարբերություններ: Մասնավորապես,

5/38 տեղամասի քաղվածքը. իրականում այո՝ 343 ձայն, ոչ՝ 421, ԿԸՀ տվյալներ՝ այո՝ 1155, ոչ՝ 92,

11/21 տեղամաս.  այո՝ 156, ոչ՝ 426, ԿԸՀ տվյալներ՝ այո՝ 418, ոչ՝ 169,

15/18 տեղամաս. 430՝ այո, 470՝ ոչ, ԿԸՀ-ի արդյունքներ՝ այո՝ 770, ոչ՝132,

23/42 տեղամաս. այո՝ 450, ոչ՝ 402, ԿԸՀ տվյալներ՝ այո՝ 750, ոչ՝ 112,

28/35 տեղամաս. այո՝ 301, ոչ՝ 304, ԿԸՀ՝ այո՝ 605, ոչ՝ 304»12366812_975464975870304_109941322_n

«Հանրաքվեի ավարտից հետո ամբողջ գիշեր մարդիկ զբաղված են եղել կեղծելով տվյալները, արձանագրությունները, քանի որ նույնիսկ ընտրակեղծարարություններից հետո, որ իրականացվել էին հանրաքվեի ընթացքում, դա բավարար չէր «այո»-ի հաղթանակը ապահովելու համար»,- հայտարարեց Զուրաբյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու հարցին՝ նա նշեց, որ այս պահի դրությամբ դիմումի տակ ստորագրած պատգամավորների թիվը հասավ 17-ի և ևս 10 պատգամավորների ստորագրության առկայության դեպքում արդեն հնարավոր կլինի դիմել ՍԴ:

«Առաջիկայում մենք հանցագործության մասին 100 հաղորդագրություն ենք ներկայացնելու, հետևելու ենք, որ բոլոր ընտրակեղծարարները պատժվեն: Այնուհետև այս բոլոր խախտումները կդարձնենք միջազգային հանրության սեփականությունը: Այդ մարդիկ ներման իրավունք չունեն: Նրանք պետք է պատժվեն»,- հայտարարեց պատգամավորը:

12380283_975464985870303_1958726721_n